Երևան


 Միկոյան 19/1

 ( 010 ) 22-92-30

«Տեքստիլ Գրուպ»-ի արտադրամասը ունի գրեթե 9 տարվա պատմություն: Ի սկզբանե իրականացնելով որակյալ և բազմաոճ պաստառների վաճառք՝ հետագայում միտք հղացավ ստեղծել սեփական արտադրամասը: Մեր աշխատանքի կազմակերպման առաջին նախապայմանը դարձրինք միայն սեփական գործվածքներով աշխատելը, որի շնորհիվ էլ ապահովվեց որակյալ գործվածքով որակյալ կահույքի ստեղծումը: Ճիշտ և բարեխիղճ ղեկավարման արդյունքում արտադրամասը տարիների ընթացքում ընդարձակվեց: Այժմ կահույքի վերանորոգման աշխատանքներին զուգընթաց կատարում ենք նաև նուրբ և կոսմետիկ աշխատանքներ` փայտի գունաթափում և լաքապատում, ցանկացած տիպի նոր կահույքի նախագծում, մոդելավորում և պաստառապատում` հիմնային կարկասից սկսած: Արհեստավարժ և հմուտ մասնագետների աշխատանքի և ժամանակի ճիշտ տեղաբաշխման շնորհիվ մենք այժմ ունենք եզակի, չկրկնվող ձեռագիր կահույքի արտադրություն շուկայում` սեփական տարբերանշանով: Դիմեք մեզ և կհամոզվեք սեփական փորձով: