Մեր Մասին


Շուրջ 10 տարի լինելով տեքստիլի առևտրի ոլորտում, հաղթահարելով բազում դժվարություններ՝ մեզ հաջողվել է հասնել զգալի հաջողությունների: Համեստորեն պետք է նշենք, որ եզակիներից ենք, ում գործվածքները օգտագործվում են ոչ միայն որպես կահույքի պաստառ, այլ նաև որպես ինտերիերի օժանդակ դեկորներ` վարագույրներ, ծածկոցներ և նույնիսկ պատի պաստառներ: Տարիների ընթացքում մեզ հաջողվել է գործվածքի վաճառքը համատեղել նաև կահույքի վերանորոգման և պաստառապատման հետ: Այժմ առանց բացառությունների վերանորոգում, լաքապատում և պաստառապատում ենք ցանկացած հնաոճ կահույք։ Նաև ընդունում ենք ցանկացած տիպի նոր կահույքի պատվերներ՝ ըստ հաճախորդի ընտրության: Այցելեք «Տեքստիլ Գրուպ» և դուք կունենաք կատարյալն ու անկրկնելին: